Ախալքալաքի մունիցիպալիտետի հաշվեկշռում գտնվող 5 պաշտոնյաների մեքենաները 2019 թ.-ի հունվար-հուլիս ամիսներին օրենքով նախատեսվածից ավելի քիչ բենզին են ծախսել: Ախալքալաքի փոխքաղաքապետն ավելի շատ բենզին է ծախսել, քան քաղաքապետը:
Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանին սպասարկող ավտոմեքենայի համար ամսական նախատեսված է 450 լիտր բենզին, սակայն 7 ամսվա վիճակագրությունից պարզ է դառնում, որ նախագահը ոչ մի ամիս նախատեսվածից ավելի բենզին չի ծախսել: Ավելին, հունվար ամսին առհասարակ բենզին չի ծախսել: Հունվար-հուլիս ամիսներին նախատեսված 3 150 լիտր բենզինից, Սակրեբուլոյի նախագահը ծախսել է 1765,55 լիտրը:
Ներկայացնում ենք Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի աշխատանքային մեքենայի ծախսած բենզինն ըստ ամիսների. հունվար՝ 0 լիտր, փետրվար՝ 236,66 լիտր, մարտ՝ 262,9 լիտր, ապրիլ՝ 318,71 լիտր, մայիս՝ 295,98 լիտր, հունիս՝ 238,82 լիտր, հուլիս՝ 412,48 լիտր:
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանին սպասարկող ավտոմեքենայի համար ամսական նախատեսված է 400 լիտր բենզին, սակայն 7 ամսվա վիճակագրությունից պարզ է դառնում, որ քաղաքապետը ոչ մի ամիս նախատեսվածից ավելի բենզին չի ծախսել: Ավելին հունվար ամսին առհասարակ բենզին չի ծախսել: Հունվար-հուլիս ամիսներին նախատեսված 2800 լիտր բենզինից, Ախալքալաքի քաղաքապետը ծախսել է 1414,92 լիտրը:
Ներկայացնում են Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի աշխատանքային մեքենայի ծախսած բենզինն ըստ ամիսների. հունվար՝ 0 լիտր, փետրվար՝ 239,21 լիտր, մարտ՝ 227,82 լիտր, ապրիլ՝ 172 լիտր, մայիս՝ 204 լիտր, հունիս՝ 199,71 լիտր, հուլիս՝ 372,18 լիտր:
Ախալքալաքի Սակրեբուլոյի փոխնախագահ Գայոս Լոմսաձեին սպասարկող ավտոմեքենայի համար ամսական նախատեսված է 200 լիտր բենզին, սակայն 7 ամսվա վիճակագրությունից պարզ է դառնում, որ փոխնախագահը ծախսել է ուղիղ այնքան, ինչքան նախատեսված է եղել: Միայն հունվար ամսին առհասարակ բենզին չի ծախսել: Հունվար-հուլիս ամիսներին նախատեսված 1400 լիտր բենզինից, Սակրեբուլոյի փոխնախագահը ծախսել է 1199,33 լիտր:
Ներկայացնում են Սակրեբուլոյի փոխնախագահ Գայոս Լոմսաձեի աշխատանքային մեքենայի ծախսած բենզինն ըստ ամիսների. հունվար՝ 0 լիտր, փետրվար՝ 200 լիտր, մարտ՝ 200 լիտր, ապրիլ՝ 200 լիտր, մայիս՝ 200 լիտր, հունիս՝ 199,33 լիտր, հուլիս՝ 200 լիտր:
Ախալքալաքի փոխքաղաքապետ Շալվա Բալախաձեին սպասարկող ավտոմեքենայի համար ամսական նախատեսված է 200 լիտր բենզին, սակայն 7 ամսվա վիճակագրությունից պարզ է դառնում, որ փոխքաղաքապետը հունվար, փետրվար և հուլիս ամիսների առհասարակ բենզին չի ծախսել, իսկ մնացած ամիսներին էլ ոչ մի անգամ չի գերազանցել մաքսիմումի նշաձողը: Ընդհանուր հունվար-հուլիս ամիսներին նախատեսված 1400 լիտր բենզինից, Ախալքալաքի փոխքաղաքապետը ծախսել է 606 լիտր:
Ներկայացնում են Ախալքալաքի փոխքաղաքապետ Շալվա Բալախաձեի աշխատանքային մեքենայի ծախսած բենզինն ըստ ամիսների. հունվար՝ 0 լիտր, փետրվար՝ 0 լիտր, մարտ՝ 111 լիտր, ապրիլ՝ 188 լիտր, մայիս՝ 200 լիտր, հունիս՝ 107 լիտր, հուլիս՝ 0 լիտր:
Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանին սպասարկող ավտոմեքենայի համար ամսական նախատեսված է 200 լիտր բենզին: Սակայն 7 ամսվա վիճակագրությունից պարզ է դառնում, որ փոխքաղաքապետը բոլոր ամիսներին գերազանցել է ծախսերը: Միայն հունվար ամսին առհասարակ բենզին չի ծախսել: Ընդհանուր հունվար-հուլիս ամիսներին նախատեսված 1400 լիտր բենզինից, Ախալքալաքի փոխքաղաքապետը ծախսել է 1471,37 լիտր:
Ներկայացնում են Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանի աշխատանքային մեքենայի ծախսած բենզինն ըստ ամիսների. հունվար՝ 0 լիտր, փետրվար՝ 239,51 լիտր, մարտ՝ 250 լիտր, ապրիլ՝ 219,85 լիտր, մայիս՝ 220 լիտր, հունիս՝ 213 լիտր, հուլիս՝ 329,01 լիտր:
7 ամիսների վիճակագրությունից պարզ է դառնում, որ ընդհանուր առմամբ Ախալքալաքի 5 պաշտոնյաների ավտոմեքենաների համար նախատեսված է եղել 10 150 լիտր բենզին, որից օգտագործվել է ընդամենը 6 457,17 լիտր բենզին: Այսինքն պաշտոնյաները տնտեսել են բենզինի մոտ 1/3-րդը: Թվերից պարզ է դառնում նաև, որ ամենաշատ բենզին ծախսել է Սակրեբուլոյի նախագահը՝ 1765,55 լիտր, իսկ ամենաքիչը ծախսել է փոխքաղաքապետը՝ 606 լիտր: Ախալքալաքի Սակրեբուլոյի փոխնախագահը ծախսել է ուղիղ այնքան, ինչքան նախատեսված է եղել: Ախալքալաքի փոխքաղաքապետն ավելի շատ բենզին է ծասխել, քան քաղաքապետը: