Աշխատանքի տեսչական ծառայության տվյալները վկայում են, որ 2023 թվականին Վրաստանում աշխատավայրում մահացել է 34 մարդ։
2022 թվականի վերջին գրանցվել է աշխատավայրում մահվան 35 դեպք։ Ինչպես երևում է վիճակագրությունից, անվտանգության հետ կապված իրավիճակը առանձնապես չի փոխվել։ Աշխատանքի տեսչությունը, սակայն, նշում է դրական տեղաշարժերի մասին՝ փաստելով, որ աշխատավայրում մահացությունների թիվը 2018 թվականի համեմատ նվազել է 42%-ով։
2023 թվականին համապետական ծառայության տեսուչներն անցկացրել են անվտանգության ուղղությամբ 3765 ստուգումներ։ Պատժամիջոցներ են կիրառվել 2527 դեպքերում։ Դրանք ներառում էին 361 փաստ, երբ հաստատության գործունեությունը կասեցվել էր խախտումների պատճառով։ 643-ի դեպքում նշանակվել է տուգանք, իսկ 1523-ի դեպքում՝ նախազգուշացում։
Օբյեկտներում ամենատարածված խախտումներից են հրահանգների չանցկացումը, աշխատողների մոտ անձնական պաշտպանիչ սարքավորումների բացակայությունը, ռիսկերի թերագնահատումը և այլն:
Ծառայության տվյալներով՝ 2023 թվականին ստուգումները վերաբերել են 81904 աշխատողի, իսկ ստուգումների ընդհանուր թիվը մի քանի անգամ գերազանցում է նախորդ տարվանը։