Վրաստանի բենզալցակայաններում վառելիքի գները կրկին թանկացել են: Որոշ կանոնավոր բենզալցակայաններում «Ռեգուլյար» բենզինի արժեքը արդեն գերազանցել է 3 լարիի նշագիծը:

Իսկ «Պրեմիումի» գինը արդեն մի քանի ամիս է գերազանցել է 3 լարին: Գնաճի հիմնական պատճառն ամբողջ աշխարհում վառելիքի արժեքի բարձրացումն է:

Այսօրվա դրությամբ SOCAR լցակայաններում 1 լիտր «Պրեմիում» բենզինի արժեքը 3.15 լարի է, իսկ «Ռեգուլյար»-ինը` 3.02 լարի:

Wissol բենզալցակայաններում նույնպես 1 լիտր «Պրեմիումի» գինը 3.15 լարի է, իսկ «Ռեգուլյար»-ինը՝ 3.02 լարի:

«Պրեմիումի» արժեքը «Լուկօյլ»-ի ցանցում կազմում է 3,05 լարի, «Ռեգուլյար»-ինը՝ 2,93 լարի: