Քրեական պատասխանատվություն է մտցվում Վրաստանի սահմանն ապօրինի հատելու նախապատրաստման համար։ Այս հարցը քննարկվել է մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նիստում։

«Քրեական պատասխանատվություն է սահմանվել այնպիսի հանցագործությունների նախապատրաստման համար, ինչպիսիք են՝ Վրաստանի պետական սահմանն անճրինական հատելու համար»,- ասել է Վրաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն։

Փոխնախարարի խոսքով՝ եթե միջազգային պաշտպանության վերաբերյալ համապատասխան վերջնական որոշմամբ որոշվի, որ օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը միջազգային պաշտպանության կարիք չունի, ապա նա չի ազատվի քրեական պատասխանատվությունից։

Նախաքննական մարմինն իրավասու է հետաքննություն սկսել այդ հանցագործությունների նախապատրաստման մասին տեղեկություն ստանալուց հետո։ Փոփոխությունը նախատեսում է տուգանք՝ որպես պատժի տեսակներից մեկը, որի նվազագույն չափը 2000 լարի է։

Առավելագույն տուգանքի չափ սահմանված չէ, այն սահմանվում է դատավորի կողմից՝ հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունը և դատապարտյալի նյութական վիճակը, որը որոշվում է նրա ունեցվածքով, եկամուտով և այլ հանգամանքներով։ Նախագծով որպես պատիժ նախատեսված է նաև ազատազրկում։

Աղբյուրը՝ Sova.news