Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 3 759 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին տարածում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնը:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 139 343 դեպք: Ապաքինվել է ևս 3 574 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 117 560:
Կորոնավարակից մահացել է ևս 36 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 1 303:
Կարանտինային ռեժիմում է 1 978 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 366 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 708-ը:
Արտասահմանից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: