Աշխաբադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնութունում Հայաստանի ներկայացուցիչ 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն՝ երկամարտի 435 կգ արդյունքով։
21-ամյա Մարտիրոսյանը հրում վարժությունում նա առաջին մոտեցմամբ 230 կգ արդյունք գրանցեց՝ սահմանելով աշխարհի ռեկորդ, երկրորդ մոտեցմամբ՝ 240 կգ՝ սահմանելով նոր ռեկորդ:
Նա պոկում վարժությունում երկրորդն էր՝ 195 կիլոգրամ արդյունքով։
Սիմոն Մարտիրոսյանը 2016 թվականի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի 2017 թվականի չեմպիոն: Իսկ 2014 թվականին դարձել էր պատանեկան Օլիմպիական խաղերի հաղթող: