Թբիլիսիում կայացած «Presidents Cup» կարատե դո միջազգային մրցաշարից Ախալքալաքի մարզիկները վերադարձել են 6 մեդալներով: Աքսաննա Ավետյանը հանդես գալով 5 տարբեր քաշային կարգերում, նվաճել է 5 մեդալ
«Presidents Cup» կարատե դո միջազգային մրցաշարին մասնակցում էին մոտ 300-ից ավելի մարզիկներ, ինչպես Վրաստանի տարբեր շրջաններից, այնպես էլ Հայաստանից, Ռուսաստանից և Ադրբեջանից: Մրցաշարի կազմակերպիչներն էին Վրաստանի կարատեի ազգային ֆեդերացիան, Երիտասարդության և մշակույթի հարցերով նախարարությունը, Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Թբիլիսիի քաղաքապետարանը և Վրաստանի մարտարվեստի կոնֆեդերացիան:
Ախալքալաքի շրջանից մրցաշարին մասնակցում էին 3 մարզիկներ, որոնք ներկայացնում են Ախալքալաքի Սպորտ դպրոցը: Նրանցից Հենրի Ալեքյանը և Րաֆֆի Հովհանիսյանը մարզվում են Մաջադիա գյուղում, իսկ Աքսաննա Ավետյանը՝ քաղաքում:
Հենրի Ալեքյանը հանդես գալով 8-9 տարիքային խմբում, -30 կգ քաշային կարգում, կումիտե ոճում գրավել է 3-րդ տեղ:
Իսկ ահա 13-ամյա Աքսաննա Ավետյանը նվաճել է 5 մեդալ, զբաղեցնելով հետևյալ մրցանակային տեղերը.
12-13 տարիքային խմբում, աբսալյուտ կատեգորիա, կումիտե ոճում զբաղեցրել է 1-ին տեղ, նվաճելով ոսկե մեդալ:
14-15 տարիքային խմբում, -54 կգ քաշային կարգում, կումիտե ոճում կրկին ոսկի է նվաճել:
12-13 տարիքային խմբում, կատա ոճում զբաղեցրել է 2-րդ տեղ:
14-15 տարիքային խմբում, կատա ոճում գրավել է 3-րդ տեղ:
16-17 տարիքային խմբում, կատա ոճում գրավել է 2-րդ տեղ:
Այսպիսով Ախալքալաքի մարզիկները միջազգային մրցաշարից վերադարձել են 2 ոսկե, 2 արծաթե և երկու բրոնզե մեդալներով:
Նշենք, որ Աքսաննա Ավետյանը հունվարի 12-ին քննություն է հանձնել և Վրաստանի կարատեի ֆեդերացիայի կողմից ստացել է սև գոտի:
«Նախագահի գավաթ» միջազգային մրցաշարին Վրաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի կողմից, որոշ մարզիչներ ստացել են լիցենզիա, որոնց թվում էր Ախալքալաքը ներկայացնող Ռաֆայել Դարբինյանը:
Աղունիկ Այվազյան