Համաշխարհային National Geographic համայնքի փորձագետները Վրաստանը դասել են լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում, ինչպես նաև այնպիսի հայտնի զբոսաշրջային երթուղիները, ինչպիսիք են` Շրի Լանկան, Թաիլանդը, Չիլին, Շոտլանդիան, Ավստրալիան և այլն:

«Մեր ամենամյա լավագույն ուղղություններից Դուք կբացահայտեք Փարիզի փողոցները, Վրաստանի ձյունածածկ Կովկասյան լեռները և Ալժիրի հնագույն ժայռային արվեստը», – գրում է հրատարակությունը՝ նկարագրելով Վրաստանը «Դահուկային շրջագայություն Վրաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների շրջանում» ենթավերնագրով։

National Geographic-ը նաև Ուշգուլիում (Սվանեթի) դահկասաքի տեսանյութ է հրապարակել:

«Դահուկներով սահելը, ճանապարհորդելը և որսը լեռնային Վրաստանի ապրելակերպն է: Սվանեթիում դուք կարող եք սահել լեռնանցքներով և միջնադարյան Ուշգուլի գյուղում, որը Եվրոպայի ամենաբարձր մշտական բնակավայրն է: Լավագույն արկածային շրջանը սկսվում է դեկտեմբերին և ավարտվում ապրիլին», – հայտնում է National Geographic-ը աշխարհի զբոսաշրջիկներին:

Աղբյուրը՝ Bizzone.info