Սեպտեմբերի 7-ին բացվում է Վրաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանը: Կանոնակարգի համաձայն՝ աշնանային նստաշրջանը բացվում է սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը և փակվում դեկտեմբերի երրորդ ուրբաթ օրը:
Աշնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստում կքննարկվի սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը: Միաժամանակ, վաղը բյուրոն կորոշի և կհաստատի լիագումար նիստի օրակարգը:
Հատկանշական է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մեկ ամիս առաջ խորհրդարանն անցնում է պասիվ աշխատանքի, իսկ ընտրություններից առաջ մնացած ժամանակաշրջանում լիագումար և հանձնաժողովի նիստեր չեն կարող անցկացվել: