Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 3 020 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Մինչև այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 79 678 դեպք: Ապաքինվածների թիվը կազմում է 62 061 պացիենտ, մահացածների թիվը կազմում է 703 մարդ: Վերջին 24 ժամվա մեջ կորոնավարակային հիվանդությունից մահացել է 34 պացիենտ, իսկ առողջացել է 3 387 մարդ:
Կարանտինում է գտնվում 2 326 քաղաքացի, տանը բուժում է ստանում 5 592մարդ: Կովիդ-հյուրանոցներում բուժում է ստանում 3 280 մարդ:
Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: