Թռիչքից մի քանի րոպե անց Քութայիսի-Բարսելոնա չվերթն իրականացնող Wizz Air ավիաընկերության ինքնաթիռը հետ է վերադարձել Քութայիսիի միջազգային օդանավակայան։ Քութայիսիի միջազգային օդանավակայանը՝ վկայակոչելով Wizz Air ավիաընկերությանը, հրապարակել է վերադարձի պաշտոնական պատճառը։ Գրում է AliqMedia-ին։
Տեղեկության համաձայն, պատճառը օդանավում պայթուցիկ նյութի հավանական առկայության մասին տեղեկությունն էր, ինչի հիման վրա անձնակազմը որոշել է հետ վերադառնալ:
«Բոլոր համապատասխան ծառայությունները մոբիլիզացվել են, աշխատում են տեղում»,- հայտնում են օդանավակայանից:
Ի դեպ, Wizz Air-ի Քութայիսիից Բարսելոնա չվերթն իրականացրել է ժամը 12:45-ին։ Օդանավում 149 մարդ է եղել։