Թբիլիսիի Քաղաքային դատարանը որոշում կայացրեց «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամակցության մեջ կասկածվող 4 քաղաքացու նախնական կալանքի տակ պահել:
Դեկտեմբերի 1-ին Վրաստանի Անվտանգության Պետական Ծառայությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, ըստ որի նոյեմբերի 29-ին Նասակիրալի գյուղում (Գուրիա) նրանց աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամակցության մեջ կասկածվող անձանց:
«Անցկացված միջոցառումների ընթացքում ձերբակալվել է Վրաստանի 4 քաղաքացի, որոնք կասկածվում են «Իսլամական պետության» հետ կապեր ունենալու մեջ: Հետախուզական աշխատանքներ են տարվել 11 բնակելի տներում: Անցկացված հետախուզության արդյունքում հայտնաբերվել են այդ տներում անօրինականորեն պահվող տարբեր տեսակի զենքեր, ինչպես նաև «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության խորհրդանշաններ և գրականություն: Պետական Անվտանգության Ծառայության աշխատակիցները ձերբակալել են 4 քաղաքացու` Գիա Բախունթարիձեին, Մարիանա Բ.-ին, Լաշա Գ.-ին, Ջամբուլա Բ.-ին», – հատուկ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց Լևան Իզորիան:
Այդ չորս քաղաքացիների հարազատները հայտարարում են, որ տների հետախուզական աշխատանքների ընթացքում հայտնաբերված զենքը բերված է եղել հենց Պետանվտանգության Ծառայության աշխատակիցների կողմից:
Սակայն Թբիլիսիի Քաղաքային դատարանը վճիռ կայացրեց բոլոր 4 ձերբակալվածներին ժամանակավոր կալանքի տակ պահելու մինչև հետաքննության ավարտը:
Նյութի սկզբնաղբյուր՝ armenian-community.ge