Վրաստանի խորհրդարանը հաստատել է «Համաներման մասին» օրենքի նախագիծը: Օրինագիծը, որի հեղինակն ու նախաձեռնողը Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն է, ընդունվել է 83 ձայնով, երրորդ ընթերցմամբ:
Ըստ խորհրդարան ներկայացված օրինագծի՝ Քրեական օրենսգրքով նախատեսված որոշ հանցագործությունների համար մեղադրված և դատապարտված անձինք, ովքեր հանցագործություն են գործել մինչև 2020 թ.–ի դեկտեմբերի 11-ը, ազատվում են քրեական պատասխանատվությունից և պատժից: Բացի այդ, Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների համար անժամկետ ազատազրկման դատապարտված անձանց համար պատժատեսակը կփոխվի ժամկետավոր ազատազրկման (20 տարի ժամկետով): Քրեական պատասխանատվությունից և պատժմիջոցից ազատումը տարածվում է ազատազրկման, պայմանական պատժամիջոցի և փորձաշրջանային տեսքով նշանակված իրական պատժամիջոցի վրա՝ ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժամիջոցի: Թմրահանցագործություն կատարած անձի համար, պատժից ազատվելուն զուգահեռ, նույնպես կվերականգնվի «Թմրահանցագործությունների դեմ պայքարի մասին» օրենքով նախատեսված իրավունքները:
Համաներումը պետք է կատարվի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսվա ընթացքում:
Ըստ Սարջվելաձեի, համաներումը կվերաբերի ավելի քան 1500 բանտարկյալի, իսկ այն մարդկանց թիվը, ովքեր կստանան պրոբացիոն արտոնություն, կհասնի 10 000-ի: Ինչ վերաբերում է մինչև 2012 թվականի հոկտեմբերի 1-ը կիրարկված քրեական տուգանքներին, ապա ըստ Սարջվելաձեի, նրանց թիվը, ում կվերաբերի այս համաներումը, կգերազանցի 4000-ը: