Քաղաքականություն 27 Ապրիլի, 2021 • Որոշ ընդդիմադիր կուսակցությունների բոյկոտն այսօր կավարտվի

Այսօր ընդդիմության մի մասը, որը ստորագրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայացրած փաստաթուղթը, գալու է Վրաստանի խորհրդարան: Համապատասխան որոշման մասին ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են ապրիլի 26-ին՝ ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների հանդիպումից հետո: Ընդդիմադիր կուսակցությունների ընդգրկմամբ կավարտվի 10-րդ գումարման խորհրդարանի բոյկոտը, որը տևել է գրեթե 6 ամիս:

Սալոմե Սամադաշվիլիի խոսքով՝ ապրիլի 27–ին, կսկսվի համաձայնագրի կատարումը: Ընդդիմությունը կգրանցվի խորհրդարանում, որից հետո առաջին քայլը կկատարվի Գեորգի Ռուրուայի ներման տեսքով:

Ինչ վերաբերում է համաներման մասին օրինագծին, ապա դրա շուրջ կոնսուլտացիաները կշարունակվեն:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝