Վրաստանում մեկ ֆերմերը արտադրում է 10, իսկ որոշ դեպքերում՝ 50 անգամ ավելի քիչ արտադրանք, քան զարգացած երկրների ֆերմերները, նշվում է Gnomon Wise-ի կողմից անցկացված ուսումնասիրության մեջ։
Մասնավորապես, ըստ փորձագետների, հիմնարար բարեփոխումների բացակայությունը հանգեցրել է գյուղատնտեսության զարգացման ցածր աճի տեմպերին։ Արդյունքում, գյուղատնտեսության ոլորտն այսօր մնում է Վրաստանի տնտեսության ամենաանարդյունավետ ոլորտը։
2010-2022 թթ. գյուղատնտեսության ոլորտի իրական արտադրանքը ՀՆԱ-ում իրական թվերով աճել է 2,7%-ով, մինչդեռ գյուղատնտեսության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում բնութագրվել է նվազման միտումով։
Բացի այդ, գյուղատնտեսության ոլորտի 7 տոկոս մասնաբաժինը ՀՆԱ-ում դա բարձր ցուցանիշ է՝ համեմատած զարգացած երկրների հետ։ Օրինակ՝ Իսրայելում այդ ցուցանիշը կազմում է 1,3%, ԱՄՆ-ում՝ 1%, Էստոնիայում՝ 2%, Իռլանդիայում՝ 1%։
Անարդյունավետության մասշտաբները հստակ տեսանելի կլինեն, եթե նայենք գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության թվերին: Համաշխարհային բանկի տվյալներով՝ Վրաստանում ամբողջ զբաղվածության 40%-ը կենտրոնացած է գյուղատնտեսության մեջ, այն դեպքում երբ Իռլանդիայում՝ 2,7%-ը, Էստոնիայում՝ 1,7%-ը, իսկ ԱՄՆ-ում և Իսրայելում՝ 0,9%-ը։
Սա նշանակում է, որ Վրաստանում մեկ ֆերմերն արտադրում է 10, իսկ որոշ դեպքերում՝ 50 անգամ ավելի քիչ արտադրանք, քան զարգացած երկրների ֆերմերը։ Մասնավորապես, ըստ World in Data-ի տվյալների, 2019 թվականին Վրաստանում մեկ ֆերմերը միջինում 54 անգամ ավելի անարդյունավետ է, քան իսրայելցի ֆերմերը, 53 անգամ ավելի անարդյունավետ, քան ամերիկացի ֆերմերը, 18 անգամ ավելի անարդյունավետ, քան իռլանդացի ֆերմերը, և 15 անգամ ավելի անարդյունավետ, քան էստոնացի ֆերմերը։
Նման պատկեր է նկատվում ոչ միայն ԱՄՆ-ի, Էստոնիայի կամ Իռլանդիայի պարագայում, այլև՝ ողջ եվրոպական մայրցամաքի բոլոր երկրների, – ասվում է հետազոտության մեջ։
Աղբյուրը՝ bizzone.info