Վրաստանի Գյուղի զարգացման գործակալության հայտարարությամբ, սկսվել է փոքր ֆերմերների աջակցության ծրագիրը: Պետական ծրագրի շրջանակներում արդեն շուրջ 40 հազար ֆերմերի ագրոքարտերին փոխանցվել են համապատասխան միավորները։
Ըստ հայտարարության «Գյուղատնտեսական հողերի սեփականատերերի աջակցության» պետական ծրագրի շահառուների ագրոքարտերին համապատասխան միավորները կփոխանցվեն փուլ առ փուլ: Ծրագրի շրջանակներում սուբսիդիաներ կստանան 0,25 հա-ից մինչև 1,25 հա հողատարածք ունեցող ֆերմերները, 1 հա-ի դիմաց ստանալով 300 լարիի աջակցություն:
Ծրագրից օգտվելու համար ֆերմերները կուտակված միավորների մասին կարող են տեղեկանալ «Լիբերթի Բանկի» պաշտոնական կայքի միջոցով՝ https://myliberty.ge/?id=agro, որից հետո պետք է դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ՝ գործող ագրո քարտը ակտիվացնելու կամ նորը ստանալու համար։
Այս փուլում ագրոմիավորներով գնումներ կատարել հնարավոր է Վրաստանի 180-ից ավելի մասնագիտացված խանութներում: Ծրագրի շահառու ֆերմերներին փուլ առ փուլ կսպասարկեն ավելի քան 500 առևտրային օբյեկտներ։
Միավորները կարող է օգտագործվել միայն գյուղատնտեսական գործունեության համար անհրաժեշտ ապրանքներ (պարարտանյութեր, թունաքիմիկատներ և այլն) ձեռք բերելու համար։ Ծրագրի բյուջեն կազմում է 35 մլն լարի։
Ագրոքարտերին փոխանցված միավորների օգտագործման վերջնաժամկետը 2022 թվականի նոյեմբերի 30-ն է: