Մեր երկրի ազգային երկու կարևորագույն խնդիրն է խաղաղ ճանապարհով վերականգնել Վրաստանի տարածքային ամբողջականությունը և Վրաստանում աղքատության լիակատար հաղթահարումը, – այս մասին Վրաստանի խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս, հայտարարել է վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն:
Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանի կառավարության գործունեությունը ուղղված է լինելու օկուպացիայի և աղքատության տոկոսների նվազեցմանը։
«Այսօր Վրաստանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է, իսկ Վրաստանի բնակչության 15 տոկոսն ապրում է աղքատության շեմից ցածր: Մենք կարող ենք բավարարվել մեր աշխատանքով և ինքներս մեզնով բավարարվել, եթե անտեսենք այս երկու տոկոսը։ Զրո տոկոս օկուպացիա և զրո տոկոս աղքատություն՝ սա է վրացական երազանքը, սա մեր երազանքի Վրաստանն է։
Վրաստանի կառավարության գործունեությունը ինչպես 2024 թվականին, այնպես էլ 2025-2028 թվականներին ուղղված կլինի այս երազանքի իրականացմանը և այդ խնդիրների լուծմանը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։