Մեկ պարկ ալյուրի պետական սուբսիդավորումը կարող է 10 լարիից դառնալ 15 լարի: Ինչպես «InterPressNews»-ի հետ զրույցում հաղորդել է «Ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի» գործադիր տնօրեն Լեւան Սիլագավան՝ այսօր 1 պարկ ալյուրի գինը թանկացել է՝ դառնալով 68 լարի, ուստի 10 լարիի սուբսիդավորումն այլևս բավարար չէ գինը պահպանելու համար:
«Ի սկզբանե ծրագրում ներառված էին այն ռիսկերը, որ, օրինակ, Ռուսաստանը փետրվարի 15-ին քվոտավորում է մտցնելու, ինչպես նաև արժութային ռիսկը և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման ռիսկը: Ծրագրի առաջին երկու ամիսների ընթացքում բաշխվել էր 2-ական միլիոն լարի, բայց այդ ռիսկերն գործարկվել են, և այժմ ցորենը լուրջ թանկացում է ապրել: Համապատասխանաբար, 10 լարիանոց սուբսիդիան, որը հաշվարկվել էր առաջին 2 ամիսների համար, այլևս բավարար չէ: Մեր հաշվարկներով մենք դիմել ենք Գյուղատնտեսության նախարարությանը, հիմա ընթանում է քննարկումը, ենթադրվում է, որ սուբսիդիան կլինի 15 լարի», – նշել է նա:
Ըստ Լեւան Սիլագավայի, սուբսիդավորման ծրագրի շրջանակներում անցկացված առաջին տենդերը շահել են 8 ջրաղաց-գործարաններ, որոնք 52 հացի արտադրամասերի 1 պարկ առաջին կարգի ալյուրը մատակարարում են 53 լարի ֆիքսված գնով, իսկ երկրորդ տենդերը պիտի հայտարարվի հունվարի 25-ին:
Ըստ նրա՝ ելնելով պետության դիրքորոշումից, կարելի է ասել, որ հացի գինը մինչեւ ապրիլի 1-ը չի բարձրանա:
Նշենք, որ պետությունը սուբսիդավորում է առաջին կարգի ալյուրը, որի վրա ընդհանուր առմամբ կծախսվի 10 միլիոն լարի: Ծրագիրը սկսվել էր 2020 թվականի դեկտեմբերի 1-ին և կտևի 4 ամիս: