Ճանապարհային վարչությունը հայտնում է Վրաստանի ճանապարհներին տիրող իրավիճակի մասին:

Գերատեսչությունից հայտնում են, որ մոբիլիզացված են բոլոր համապատասխան ծառայությունները, ճանապարհները շուրջօրյա ռեժիմով ինտենսիվորեն մաքրվում են, օգտագործվում է տեխնիկական աղ։

«Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության տվյալներով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի(Փոստա)-Կոբի հատվածում առկա է ձնահյուսի վտանգի բարձր մակարդակ, ուստի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է։ Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում երթևեկությունը կիրականցվի առանց ընդհատումների։ Նաև ձյան առատ տեղումների և ձնահոսքի վտանգի պատճառով Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի 30-193 կմ (Ջվարի-Լասդիլի) հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է։

Ինտենսիվ տեղումների հետևանքով առաջացած սողանքների պատճառով արգելվում է բոլոր տիպի երթևեկն Ախալքալաք-Կարծախ միջազգային ավտոճանապարհին, Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Տոնեթի ներքին ավտոճանապարհին և Ախալցիխեի 90-112 կմ (Նինոծմինդա-Հայաստան սահման) հատվածում»,- ասվում է տեղեկատվության մեջ։