Այս պահի դրությամբ պետական նշանակության ոչ մի ավտոճանապարհ փակ չէ: Սահմանափակումներ են գործում Ախալքալաքի գյուղական ճանապարհներին:
Ինչպես JNEWS-ին հայտնեցին Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային վարչությունից՝ պետական նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս, Կարծախ-Թուրքիա, Նինոծմինա-Բավրա, Վալե-Թուրքիա, ինչպես նաև ներքին նշանակության Ծալկա-Թբիլիսի ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սահմանափակումներ են գործում Ախալքալաքի գյուղական ճանապարհներին։ Քաղաքապետարանից տեղեկացանք, որ ներկա դրությամբ փակ է Սամսար գյուղ տանող ճանապարհը, սակայն ընթանում են մաքրման աշխատանքներ: Դեռ այլ գյուղերից ահազանգ ճանապարհների փակ, կամ դժվարանցանելի լինելու մասին չեն ստացել, սակայն եղանակային պայմաններն այնպիսին են, որ բացառված չեն տրանսպորտի երթևեկության դժվարությունները գյուղական ճանապարհներին: