Երեկ տեղացած առատ ձյան պատճառով Վրաստանի ճանապարհներին սահմանափակումներ են գործում։ Ներկա դրությամբ երկկողմանի փակ է մնում միայն պետական նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (ռուսական սահման) միջազգային ավտոճանապարհը:

Ինչպես JNEWS-ին հայտնեցին Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունից՝ Կարծախ-Թուրքիա, Վալե-Թուրքիա և Ծալկա-Թբիլիսի ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սահմանափակումներ չեն գործում նաև Ախալքալաքի գյուղական ճանապարհներին։ Քաղաքապետարանում ճանապարհների փակ լինելու մասին դեռ զանգ չեն ստացել։

Ներկա դրությամբ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհին ընթանում են ձնեմաքրման աշխատանքներ։