Ախալքալաքի քաղաքապետարանից հայտնում են, որ այս պահին Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղեր տանող ճանապարհները բաց են, չնայած այն հանգամանքին, որ առավոտից առատ ձյուն է տեղում և բուք է։
Մաքրման աշխատանքներն ըստ տենդերի, պետք է իրականացնի «Ջավա Ավտո Գզա» ընկերությունը։ Քաղաքապետարանը պետք է տեղեկացվի գյուղերի լիազորների կողմից, որ այս կամ այն ուղղությամբ ճանապարհները փակ են, այնուհետև քաղաքապետարանը մրցույթում հաղթած ընկերությանն է տեղեկացնում, և վերջինս արդեն պետք է զբաղվի մաքրման աշխատանքներով։
Ջավախքի համար անսովոր՝ առանց տեղումների ձմռան արդյունքում, ձմռան 2 ամիսների ընթացքում մաքրման աշխատանքներ չեն իրականացվել։
Հիշեցնենք, որ ճանապարհները ձյունից մաքրելու տենդերը կայացել է չորրորդ փորձից, քանի որ մինչ այդ ոչ ոք տենդերներին չէր մասնակցում:
Տենդերի նախնական գումարը կազմում էր 199 934 լարի, որից 100 000 լարին նախատեսված էր 2022 թվականին ձնեմաքրման աշխատանքների համար, իսկ 99 939 լարին՝ 2023 թվականի համար։
- Վաչիան-Հոկամ-Քարսեպ-Գոգաշեն՝ 24 կմ
- Սուլդա-Մյասնիկյան-Էրինջա-Դավնիա՝ 12,5 կմ
- Կարծախ-Ֆիլիպովկա խաչմերուկ՝ 2,5 կմ
- Սուլդա-Դադեշ՝ 4 կմ
- Կարծախ-Դադեշ խաչմերուկից՝ 2 կմ
- Չամդուրա-Մուրջախեթ-Վաչիան մայրուղու խաչմերուկից՝ 2,5 կմ
- Խորենիայի ճանապարհը կենտրոնական ճանապարհի խաչմերուկից՝ 2 կմ
- Ախալքալաք-Բավրա-Կարտիկամ-Թախչա-Աբուլ՝ 14 կմ
- Կարտիկամ-Բուզավեթ՝ 3,5 կմ
- Ախալքալաք-Դիլիսկա-Պտենա-Չունչխա՝ 11 կմ
- Բակուրիանի-Խուլգումո-Կուլիկամ-Կարտիկամ ճանապարհի խաչմերուկ՝ 5 կմ
- Բակուրիանի-Մաջադիա-Թոթխամ ճանապարհի խաչմերուկ՝ 5,5 կմ
- Բակուրիանի-Թոթխամ-Կորխ ճանապարհի խաչմերուկ՝ 2,5 կմ
- Բակուրիանի-Օրջա-Խանդո-Վարեւան-Ալաստան-Կոկիո-Ազավրեթ ճանապարհի խաչմերուկ՝ 23,5 կմ
- Արագվա-Գոման-Օլվարեդ՝ 7 կմ
- Բակուրիանի-Զակ-Տրկնա-Գոման ճանապարհի խաչմերուկ՝ 5 կմ
- Գոման-Բալխո-Բուղաշեն-Մերենիա-Էխտիլա՝ 10 կմ
- Բակուրիանի-Բարալեթ-Էխտիլա-Փոքր Սամսար-Մեծ Սամսար ճանապարհի խաչմերուկ՝ 15կմ
- Կաջո-Ագանա-Սիրկվա՝ 3,5 կմ
- Բարալեթ-Կաջո-Ալաթուման-Բեժանո՝ 10 կմ
- Բակուրիանի-Մոդեգամ ճանապարհի խաչմերուկ՝ 2,5 կմ
- Բակուրիանի-Ղադոլար-Բուռնաշեթ-Ազավրեթ ճանապարհի խաչմերուկ՝ 3 կմ
- Բակուրիանի-Լոմատուրցխ-Բուռնաշեթ ճանապարհի խաչմերուկ՝ 2 կմ
- Բակուրիանի-Տուրցխ ճանապարհի խաչմերուկ՝ 1,5 կմ
Ընդհանուր առմամբ, ձյունից նախատեսվում է մաքրել 174 կմ գյուղական ճանապարհ:
Պետք է մաքրվեն նաև Ախալքալաք քաղաքի հետևյալ փողոցները.
- Ազատություն
- Նալբանդյան
- Չարենց
- Թումանյան
- Թամար Թագուհի
- Մաշտոց
- Դարբինյան
- Մալխասյան
- Ճավճավաձե
- Ռուսթավելի
- Միկոյան
- Մարգարյան
- Ջավախիշվիլի
- Գուսան Հավասի
Ձյունը կմաքրվի միայն Ախալքալաքի քաղաքապետարանի դիմումի հիման վրա: