Թբիլիսին զբաղեցրել է 247-րդ տեղը քաղաքների վարկանիշում ըստ կյանքի արժեքի, որը կազմվել է Numbeo հետազոտական ծառայության կողմից։

Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սկզբին, Թբիլիսին զբաղեցնում էր 356-րդ տեղը։

2023 թվականի ցանկում մեջբերված են 540 քաղաքների, իսկ 2024 թվականի ցանկում՝ 362 քաղաքների տվյալներ։ Վրաստանի քաղաքների միջև է նաև Բաթումին (276-րդ տեղ)։

Այժմ Թբիլիսիում ապրելու արժեքը, ըստ վարկանիշի, մոտավորապես նույնն է, ինչ Սան Պաոլոյում (Բրազիլիա), Պհուկետում (Թաիլանդ), Բուգասում (Բուլղարիա), Պոդգորիցայում (Չեռնոգորիա):

Կյանքի արժեքի վարկանիշը հաշվարկելու համար Numbeo-ն որպես հիմք օգտագործում է Նյու Յորք քաղաքը (այն նշված է որպես 100): Թբիլիսիի ցուցանիշը 39,3 է, իսկ Բաթումիինը՝ 35,4։

Եթե խոսենք մեր տարածաշրջանի երկրների քաղաքների մասին, ապա կյանքի արժեքի վարկանիշում Երևանը զբաղեցնում է 241-րդ տեղը, Բաքուն՝ 291, Ստամբուլը՝ 267, Անթալիան՝ 269, Կիևը՝ 300, Մոսկվան՝ 268, Սանկտ Պետերբուրգը՝ 302։

Վարկանիշում առանձին թվարկված են նաև այլ ցուցիչներ, ինչպիսիք են վարձավճարը, սննդի արժեքը և ռեստորանների գները:

Վարձակալության գներով Թբիլիսին զբաղեցնում է 195-րդ տեղը՝ Հայֆայի (Իսրայել) և Կոիմբրայի (Պորտուգալիա) հարևանությամբ։ Վարձակալության գները մոտավորապես նույնն են Գդանսկում (Լեհաստան), Էսենում (Գերմանիա), Նիկոսիայում (Կիպրոս) և Սանտո Դոմինգոյում (Դոմինիկյան Հանրապետություն): Բաթումին 244-րդ հորիզոնականում է՝ Օսակայի (Ճապոնիա) և Սանտյագոյի (Չիլի) կողքին։

Սննդի արժեքով Բաթումին 261-րդ տեղում է։ Թբիլիսին Սան Պաոլոյի (Բրազիլիա) և Պոդգորիցայի (Չեռնոգորիա) մեջտեղում է՝ 256-րդ հորիզոնականում:

Բերմուդյան կղզիների մայրաքաղաք Համիլթոնը առաջին տեղն է զբաղեցնում կյանքի արժեքի վարկանիշում։ Առաջին տասնյակի մեծ մասը Շվեյցարիայի քաղաքներն են։

Թոփ 10 քաղաքներն ըստ կյանքի արժեքի.

  • Համիլթոն (Բերմուդներ)
  • Ցյուրիխ (Շվեյցարիա)
  • Բազել (Շվեյցարիա)
  • Լոզան (Շվեյցարիա)
  • Սան Խոսե (ԱՄՆ, Կալիֆորնիա)
  • Ժնև (Շվեյցարիա)
  • Սան Ֆրանցիսկո (ԱՄՆ)
  • Բեռն (Շվեյցարիա)
  • Վաշինգտոն (ԱՄՆ)

Ամենաէժան քաղաքները Պակիստանի ու Հնդկաստանի քաղաքներն են։

Աղբյուրը՝ Newsgeorgia