Այսօր, հունվարի 21-ին Վրաստանի Խորհրդարանում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության հետ:
Հայկական պատվիրակությունը ներկայացնում էին Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը և պատգամավոր Թևան Պողոսյանը: Հայ պատգամավորների հետ հանդիպեցին Խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին և Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Թեդո Ջափարիձեն:
Այդ հանդիպումից հետո, հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Խորհրդարանի առաջին փոխխոսնակ և խորհրդարանի Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամական խմբի ղեկավար Մանանա Կոբախիձեի հետ:
Ինչպես հաղորդում է Վրաստանի Խորհրդարանի պաշտոնական կայք էջը, հանդիպման ժամանակ քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության խորացման և բարեկամական խմբի ակտիվացման վերաբերյալ հարցեր: