Այսօր՝ մայիսի 26-ին, վաղ առավոտից Թբիլիսիի կենտրոնում մեծ շուքով նշվում է Վրաստանի Անկախության օրը, Ազատության հրապարակը լի է մարդկանցով, ովքեր միասին նշում են այս տոնը:

Ամենուր ծածանվում են Վրաստանի և Եվրամիության դրոշները, զարդարանքների մեջ գերակշռում են կարմիրն ու սպիտակը, իսկ միջոցառման մասնակիցները հյուրասիրվում են վրացական արտադրանքով։

26 9

26 8

26 3

26 1

Վրաստանի առաջին հանրապետության ստեղծման օրվա առթիվ շնորհավորանքներ են հղել բարձրաստիճան պաշտոնյաները: Իր հանդիսավոր ելույթում Իրակլի Ղարիբաշվիլին օրվա առթիվ շնորհավորել է բոլոր նրանց, ում համար այսօրվա օրը և հայրենիքի ազատությունը կապված են ազգային հպարտության, անձնական արժանապատվության և երջանկության հետ։

«Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ ժամանակավորապես օկուպացված տարածքներում ապրող մեր եղբայրներին ու քույրերին, աբխազ և օս մեր համաքաղաքացիներին։ Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր հպարտ նորակոչիկներին, ովքեր հավատարմության երդում են տվել հայրենիքին: Շնորհավորում եմ նաև մեր օտարերկրյա բարեկամներին, ռազմավարական գործընկերներին, ովքեր այսօր մեզ հետ նշում են Անկախության օրը։ Նրանց աջակցությունը մեզ համար անգնահատելի է։ Սիրելի ընկերներ, այսօր հպարտությամբ ենք հիշում բոլոր նրանց, ովքեր սերնդեսերունդ փոխանցել են ազատության սերը: Եվս մեկ անգամ խոնարհվում ենք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մարդկանց վառ հիշատակի առջև»:

26

26 11

26 2

Միջոցառման մասնակիցների համար անցկացվում է նաև գինու փառատոն, որի շրջանակներում մարդիկ հյուրասիրվում են իրենց իսկ նախընտրելի գինիով, ներկաներին հնարավորություն է ընձեռնված փորձարկել վրացական արտադրանքը:

26 7

26 6

Երեխաների համար հատուկ նախատեսված էր ատրակցիոններ,խաղահրապարակներ և ժամանցային խաղեր, տարածքում տեղադրված էր նաև սննդի կետեր,կար նաև տոնավաճառ:

26 10

Ցուցադրվեց ռազմատեխնիկա, մարդիկ ցանկության դեպքում լուսանկարվում էին դրանց հետ:

26 5

26 4