Թբիլիսիի ողբերգությունը վնասեց նաև տեղի հայերին: Թբիլիսահայերը հայտնվեցին տուժածների և հերոսների ցուցակում:

Վիշտը համախմբեց վրաց հասարակությանը: Ցույց տալով, որ դժվար իրավիճակում մարդիկ անկախ ազգությունից կարող են հույսները միմյանց վրա դնել: Այս ամենի հաստատումը եղան ոչ միայն բազմաթիվ երիտասարդ կամավորները, ովքեր մինչև հիմա մաքրում են աղետից տուժած շրջանները, այլև մարդիկ, ովքեր կամավորներին էին կերակրում, մթերքներ էին հասցնում, գումար և այլ օգնություն: Ինչպես նաև շատ կազմակերպություններ ու ընկերութուններ, պարզապես ֆիզիկական անձնիք, ովքեր գումար էին տալիս, օգնում աղետից տուժած մարդկանց ու կենդանիներին:

Ինչպես հայտնի դարձավ Թբիլիսիի աղետից զոհվածների թվում չորս հայեր եղան: Նրանց մեջ էր Միխայել Շահբազյանի մայրն ու մորաքույրը: 15-ամյա պատանու մասին խոսեցին ոչ միայն վրացական ԶԼՄ-ները, այլև հենց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Միխայել Շահբազյանի արարքն անվանելով հերոսություն:

Միխայելի պատմությունը ողբերգական է: Աղետի գիշերը հասկանալով, որ չի կարող օգնել հարազատներին, նրանք արդեն զոհվել են: 15-ամյա Միխայել Շահբազյանը գնում է Թամար Էլիզբարալվիլիի շների տուն, որտեղ սեփական կյանքը վտանգելով 60 շուն է փրկում: Հարազատներին թաղելուց հետո Միխայելը օգնում էր կամավորներին հարազատ շրջանը ցեխից մաքրել:

Մոր և մորաքրոջ մահից հետո անչափահաս հերոսին խնամակալության են վերցնում միակ հարազատ մարդիկ՝ տատիկն ու պապիկը:

Իմանալով երիտասարդ տղայի պատմությունը Առողջապահության նախարարությունը որոշում է օգնել: Նրան նվիրելով տեխնիկա և փող: Միխայելին ուզում են օգնել Թբիլիսիի շատ ոչ կառավարական կազմակերպություններ, և ոչ միայն:

Քրիստինե Մարաբյան