նորություններ 3 Սեպտեմբերի, 2026 • Ախալքալաքի քաղաքապետարանը վճարվող ստաժավորման ընդունելություն է հայտարարել

Սեպտեմբերի 1-ից Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը պետական վճարվող ստաժավորման ծրագրի շրջանակում չորս թափուր հաստիքի համար մրցույթ է հայտարարել։ Դիմումների ընդունումը կտևի մինչև սեպտեմբերի 10-ը։

Ծրագրի շրջանակում հասանելի են հետևյալ թափուր հաստիքները․

  •  քաղաքապետարանի իրավաբանական ծառայության մասնագետ,
  •  մասնագետ գնումների ծառայությունում
  • քաղաքապետարանի վարչական ծառայության հանրային կապերի բաժնի ծրագրավորող,
  • մասնագետ տնտեսության ծառայությունում

«Եթե ստաժորները համապատասխանեն մեր պահանջներին,  թափուր աշխատատեղերի առկայության դեպքում մենք նրանց աշխատանքի կընդունենք։ Ստաժավորումը ձևական բնույթ չի կրում․ դրա նպատակն է հետագայում երիտասարդ մասնագետներին աշխատանքի ընդունելը», — ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վարչության ղեկավար Վաչագան Ծորմուտյանը։

Դիմումների ընդունումը մինչև սեպտեմբերի 10-ն է։ Մրցույթը կանցկացվի երկու փուլով։ Առաջին փուլում կքննարկվեն ծրագրի պահանջներին համապատասխանող թեկնածուների դիմումները։ Երկրորդ փուլում թեկնածուները կմասնակցեն հարցազրույցի։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վարչության ղեկավար Վաչագան Ծորմուտյանի խոսքով, ծրագիրը բաց է սահմանված պահանջներին համապատասխանող բոլոր ցանկացողների համար։

Պետական վճարվող ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բուհերի այն շրջանավարտները, որոնք ուսումն ավարտել են տվյալ տարում, ինչպես նաև վերջին կուրսի ուսանողները։

Ծրագիրն իրականացվում է Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ՝ 2024 թվականից։ Դրա հիմնական նպատակն է բարձրագույն ուսումնական հաստատությունների նորավարտներին պետական կառույցներում գործնական աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն ընձեռելը։

Իշխանությունների գնահատմամբ,  նախաձեռնության շնորհիվ պետական հաստատություններում աշխատանքի է ներգրավվում մասնագետների նոր սերունդ։

Ախալքալաքի մունիցիպալիտետում կհայտարարվի վճարովի ստաժավորման հավաքագրում

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝