Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, նոյեմբերի 6-8-ը Վրաստանում սպասվում է հիմնականում առանց տեղումների և տաք եղանակ։
Գործակալության տվյալներով, նոյեմբերի 6-ին՝ կեսօրից մինչև նոյեմբերի 7-ի առավոտ, Արևմտյան և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Տեղ-տեղ սպասվում է քամու ուժգնացում է։ Մինչև նոյեմբերի 9-ը սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։
Ջավախքում ևս արևոտ եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +9, իսկ գիշերային ժամերին՝ 0, Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկային ժամերին կանխատեսում են մինչև +8 աստիճան տաքություն, իսկ գիշերային ժամերին՝ 0 աստիճան։
Առանց տեղումների եղանակը Սամցխե-Ջավախքում կպահպանվի ևս մի քանի օր։