Արևմտյան Վրաստանում սեպտեմբերի 21-ից մինչև 26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 24-ից կնվազի մինչև +17, +22 աստիճան: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Տեղեկության համաձայն, արևելյան Վրաստանում մինչև սեպտեմբերի 24-ը կպահպանվի բարձր ջերմային ֆոն՝ +25, +30, տեղ-տեղ անձրև կտեղա։ Սեպտեմբերի 24-25-ին կդիտվի համեմատաբար ավելի ցուրտ եղանակ, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ՝ արևմտյան ուժեղ քամի։
Գործակալության փոխանցմամբ, մայրաքաղաք Թբիլիսիում մինչև սեպտեմբերի 24-ը կդիտվի տաք եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +28, +30 աստիճանի սահմաններում։ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև։ Սեպտեմբերի 24-25-ը կզովանա նաև մայրաքաղաքում, կդիտվի հյուսիս-արևմտյան քամու ուժգնացում. օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կնվազի մինչև +21, +23 աստիճան։