2023 թվականին Վրաստանի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 4,5 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը 578 միլիոնով ավելի է, քան 2022 թվականին։

2023 թվականին ԵՄ երկրներ են արտահանվել 704,3 մլն ԱՄՆ դոլարի վրացական ապրանքներ՝ կազմելով ընդհանուր արտահանման 11,6%-ը։ Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա Վրաստանը ԵՄ երկրներից գնել է 3,7 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք, ինչը կազմում է ընդհանուր ներմուծման 24,6%-ը։

Ներմուծված ապրանքների թոփ 5-ը` ավտոտրանսպորտ` 455,6 մլն դոլար, նավթ և նավթամթերք` 343,3 մլրդ, դեղամիջոցներ` 248,7 մլն, հեռախոսներ` 106,9 մլն դոլար, բեռնատարներ` 105,7 մլն դոլար:

Արտահանված ապրանքների թոփ 5-ը՝ պղնձի հանքաքարի խտանյութեր՝ 295,4 մլն դոլար, ընդեղեն՝ 50 մլն, պարարտանյութեր՝ 36 մլն, գինիներ՝ 30,8 մլն, էթիլային սպիրտ՝ 30,161 մլն դոլար։