Եվրոպական ներդրումային բանկը 106.7 միլիոն եվրոյի վարկ է տրամադրել Վրաստանի կառավարությանը՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանների ճանապարհները կառուցելու համար, որոնք Արևելք-Արևմուտք մայրուղու մաս են կազմում։ Այս մասին հայտնել է Վրաստանում ԵՄ պատվիրակությունը:

Արևելք-Արևմուտք մայրուղու կառուցումն ու արդիականացումը երկրում իրականացվող ամենակարևոր նախագծերից մեկն է։

Եվրոպական ներդրումային բանկը նոր վարկի միջոցով կվերանորոգվի երկու հատված՝ 30-կիլոմետրանոց Ալգեթի-Սադախլո ճանապարհը և 32 կմ երկարություն ունեցող Ռուսթավի-Կարմիր կամուրջ ճանապարհը:

Աշխատանքի ավարտից հետո կստեղծվի ժամանակակից և անվտանգ ճանապարհ, որը կապում է Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին: Այս ճանապարհը կօգտագործվի ուղևորների և ապրանքների տեղափոխման համար: