ԱՄՆ-ն Վրաստանին կտրամադրի 66 960 382 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ զարգացման մասին երկկողմ համաձայնագրի շրջանակներում: Համաձայնագրի մասին պայմանագիրն այսօր քննարկվել է շրջակա միջավայրի և բնական պաշարների, տարածաշրջանային քաղաքականության ու ինքնակառավարման կոմիտեների համատեղ նիստում:
Ըստ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Գեորգի Կակաուրիձեի, դրամաշնորհի գումարը կարող է ավելանալ մինչեւ 330 մլն դոլար, քանի որ արդեն հատկացված գումարից այն կբաշխվի հետեւյալ կերպ.
14 517 000 դոլար կծախսվի արտաքին գանձապետական անբարենպաստ ազդեցությունների նկատմամբ կայունության ամրապնդման վրա, ժողովրդավարական նվաճումների բարելավման համար հաշվետվողականության ուժեղացում՝ 25 880 000 դոլար, 26 562 000 դոլար՝ տնտեսական աճի արդյունքում աշխատանքի տեղավորում՝ բարձր վարձատրվող և բարձրորակ հնարավորությունների ստեղծման նպատակով:
Գեորգի Կակաուրիձեի խոսքով, դրամաշնորհի գումարը չի փոխանցվի պետբյուջե և ծախսվելու է USAID-ի պայմանագրային ընկերությունների կողմից: