Այսօր՝ հունվարի 27-ին, Աշուղ Ալիք Ջավախքը տոնում է ծննդյան 74-ամյակը: «Վաչիան» պարային համույթի ղեկավար Նասլեթ Քեյանի նախաձեռնությամբ աշուղի ներկա ու նախկին սաները միասնական ջանքերով մեծարման ցերեկույթ էին կազմակերպել Ախալքալաքում։

Աշուղ Ալիք Ջավախքի մեծարման ցերեկույթին ներկա էին հիմնականում նրա նախկին ու ներկա սաները, ովքեր ջանք չէին խնայել իրենց ուսուցչի ծննդյան տարեդարձն անմոռանալի դարձնելու համար։

1

Աշուղին անակնկալ հրավիրել են սրահ, որտեղ նրան դիմավորել են «Բեժանո», «Կորխ», «Վաչիան» և «Ջավախք» համույթների սաներն ու ղեկավարները, անհատ կատարողներ ու երգիչներ, որոնք տարբերի տարիների ուսանել են հենց աշուղի մոտ։

6

«Ամբողջ կազմակերպչականն ու մտահղացումն իմն էր, ավելի շուտ էի ուզում նման մեծարման միջոցառում կազմակերպել, սակայն այս տարի ստացվեց։ Ներկա ու նախկին գրեթե բոլոր սաներին ասել եմ, որ նման բան եմ ուզում կազմակերպել, որպեսզի հավաքվենք, խոսենք, անցած տարիների ու ապագայի մասին։ Կարծում եմ ստացվեց, շատերը կարողացան ներկա գտնվել ու անմիջական մասնակցություն ունենալ։ Ում դիմել եմ բոլորն աջակցել են, չեմ կարող չնշել Մուրադյանների ընտաիքին, դիջեյ Նահապետին, Ալֆոն Կուլախսզյանին, Յուրա Յայլոյանին, Իրինա Շիպակցյանին, այս շարքը կարելի է երկար թվարկել», – ասում է աշուղի նախկին սան, «Վաչիան» պարային համույթի ղեկավար Նասլեթ Քեյանը։

4

Ալիք Ջավախքին շնորհավորելու էին եկել նրա նախկին ու ներկա սաները: Նրա ծննդյան ցերեկույթն սկսվեց ու ընթացավ հենց աշուղի սաների կատարումներով: Ինչպես միշտ բացման հանդիսավոր խոսքը վերապահված էր հենց Աշուղ Ալիք Ջավախքին։ Աշուղը զսպելով հուզմունքը շնորհակալություն հայտնեց իր սաներին նման անակնկալի համար, ասելով, որ իր միակ ու ամենամեծ ցանկությունն է, որ իր սաները հանդես գալով աշխարհի մեծ բեմերում և բարձր պահեն Ջավախք աշխարհի անունը։

5

Մեծարման ցերեկույթի ամենամեծ անակնկալը վերջում է եղել։ Աշուղի սաները պատվոգիր էին պատրաստել՝ «Արժանի ուսուցչի» կոչում շնորհելով իրենց ուսուցչին։
patvogir
Աշուղ Ալիք Ջավախքի (Ալիկ Քսպոյան) ծնվել է 1950 թ. հունվարի 27-ին, Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղում:
18 տարեկան հասակում՝ 1968թ., Քսպոյանների ընտանիքը բնակություն է հաստատել Ախալքալաքում։ Դպրոցն ավարտելուց հետո Ալիկ Քսպոյանը տեղափոխվում է ՌՍՖՍՀ և երկու տարի նախապատրաստվելուց հետո ընդունվում է Բլագովեշչենսկի պատմության ինստիտուտը՝ ավարտելով այն 1974թ.։ Դեռ ուսանողական տարիներին 1,5 տարի զուգահեռաբար սովորել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երգիչ Վլ. Բաբերեժսկու օպերային ստուդիայում։

Աշուղ Ալիք Ջավախքը 200-ից ավելի երգերի հեղինակ է: Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ է, պարգևատրվել է Վրաստանի, ՀՀ-ի, ՌԴ-ի բազմաթիվ մեդալներով: 2003թ. Հայհամերգի ու ՀՀ Արվեստի միջազգային կենտրոնի կողմից շնորհվել է «Արվեստի նվիրյալի» կոչում: 2000թ. հիմնադրել է «Ջավախք» ազգագրական երգի-պարի անսամբլը: 2006թ. Երևանում հանդիսավոր կերպով նրան շնորհվել է աշուղի կոչում` տալով նրան Աշուղ Ալիք Ջավախք պատվանունը:

2007թ. նրա նախաձեռնությամբ առաջին անգամ Ախալքալաքում բացվում է աշուղական դպրոց: Այս դպրոցում նրա ղեկավարությամբ գործում է աշուղական անսամբլ, որը կրում է մեծն Ջիվանու անունը: 2008թ. նրա ջանքերով Ջավախքում ստեղծվում է մանկական թատրոն, որը նույն թվականին մասնակցում է Երևանի «Նռան հատիկ» փառատոնին:

Քսպոյանը Վրաստանում ճանաչվել է նաև «Պարի դեսպան» աշխարհում կոչմանը: