Այսօրվանից Վրաստանի Հանրային ծառայության բյուրոյի և Վրաստանի կառավարության վարչակազմի համատեղ հրամանագրի համաձայն՝ Ախալքալաքի քաղաքապետարանը և սակրեբուլոն կրկին անցնում են հեռավար աշխատառեժիմի:

Այսօր՝ հունիսի 1-ին, Ախալքալաքի քաղաքապետարանը և սակրեբուլոն ստացել են պաշտոնական նամակ, որում ասվում է, որ այսօրվանից նրանք կրկին պետք է վերադառնան հեռավար աշխատառեժիմի:

Հիշեցնենք, որ մարտի 13-ին, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Ախալքալաքի շրջանի բոլոր հաստատություններն անցել էին հեռավոր աշխատառեժիմի: Տեղական իշխանությունները սկսել էին անցնել սովորական ռեժիմին անցած շաբաթվանից՝ երկրում արտակարգ դրության ավարտից հետո: Սակայն Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինները դեռ չէին անցել սովորական ռեժիմին: Նրանք սովորական ռեժիմի պետք է անցնեին այսօրվանից:

Ախալքալաքի քաղաքապետարանը մինչ այժմ աշխատում էր կիսահեռավար ռեժիմով:

«Աշխատողների 20-25%-ը անընդհատ գալիս են մինչև ընդմիջումը, կազմակերպում իրենց աշխատանքը, այնուհետև շարունակում են աշխատել տնից, իսկ մնացած աշխատողները տնից կաշխատեն արդեն իսկ հաստատված սկզբունքով: Այն աշխատողները, որոնց ներկայությունը անհրաժեշտ է քաղաքապետարանի անխափան գործենության համար, անընդհատ աշխատանքի են: Մենք շատ աշխատողներ ունենք, միանգամից չանցանք սովորական աշխատառեժիմին, զգուշության համար: Ինչպես պարզվեց, դա ճիշտ էր», – ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Ըստ Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի, մինչև երբ նրանք այս ռեժիմով կաշխատեն, դեռ պարզ չէ:

«Սակրեբուլոյի աշխատանքը դադարեցված չէ, պարզապես ոչ բոլոր աշխատակիցներն են ամեն օր աշխատանքի կգան, հերթապահներ կլինեն, մնացածը կաշխատի առցանց», – ասում է Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը: