Հունվարի 27-ից 28-ը Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ առատ, մառախուղ, ճանապարհներին մերկասառույց։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ առատ ձյան, տեսանելիության վատթարացման և մերկասառույցի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։