Ձնամաքրման ինտենսիվ աշխատանքների արդյունքում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդով և կիսակցորդով ավտոմեքենաների շարժը, ինչպես նաև մի փոքր ավելի շուտ երթևեկությունը վերականգնվել էր մարդատար մեքենաների համար:
Այս մասին հայտնում են Վրաստանի ավտոճանապարհների վարչությունից։ Վարչությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով։