Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնեմաքրման ինտենսիվ աշխատանքների արդյունքում վերականգնվել է կցորդով և կիսակցորդով ավտոմեքենաների երթևեկությունը, ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ վերականգնվել է մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը:

Ճանապարհային վարչությունից հայտնում են, որ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառ ռեժւիմով։ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։

Թունելով միակողմանի երթևեկությունը թույլատրվում է թրեյլերներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսներին։