2024 թվականին վրացի պաշտոնյաների գույքային 300 հայտարարագրերից կստուգվեն նաև Ջավախքի պատգամավորներ Սամվել Մանուկյանի և Սումբատ Կյուրեղյանի հայտարարագրերը։ Հունվարի 12-ին հիմնականում տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված անկախ հանձնաժողովը կազմել է այն պաշտոնյաների ցուցակը, որոնց ունեցվածքի հայտարարագրերը 2024 թվականին ենթակա են ստուգման:
Բոլոր այն պաշտոնատար անձանց անունները, որոնց հայտարարագրերը պետք է ստուգվեն, գրված է` «հանրային մեծ հետաքրքրություն և կոռուպցիայի բարձր ռիսկ»:
Այսպիսով, հանձնաժողովը որոշել է, որ կստուգվեն Կառավարության 61 անդամների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և 67 պատգամավորների, այդ թվում՝ պատգամավորներ Սամվել Մանուկյանի և Սումբատ Կյուրեղյանի գույքային հայտարարագրերը։
Կստուգվեն նաև Արդարադատության խորհրդի անդամների, դատավորների, դատախազների, Հաղորդակցման ազգային հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ազգային բանկի, Վրաստանի փոստի, Երկաթուղու, ինչպես նաև պետական այլ կազմակերպությունների անդամների հայտարարագրերը։ Ստուգման ենթակա են նաև որոշ քաղաքապետերի և սակրեբուլոյի նախագահների հայտարարագրերը, որոնց թվում չկան Ջավախքից պաշտոնատար անձինք։