Այսօր` ապրիլի 30-ին, Գորի քաղաքում տեղի ունեցավ բռնցքամարտի պատանիների առաջնության եզրափակիչ փուլը, որտեղ էլ պատվավոր առաջին հորիզոնականը գրավեցին Ախալքալաքի մարզահամալիրի սաներ Վենետիկ Զանդարյանը և Ռուսլան Գմբոյանը:
Վենետիկ Զանդարյանը դարձավ Վրաստանի երիտասարդների չեմպիոն 70 կգ քաշային կարգում, իսկ Ռուսլան Գմբոյանը 46 կգ քաշային կարգում:
Եզրափակչում Վենետիկ Զանդարյանը պայքարեց Թիրքաիա Գիգիի հետ, ով ներկայացնում էր Խոբի քաղաքը, իսկ Գմբոյան Ռուսլանի մրցակիցը եղել է Փոթի քաղաքը ներկայացնող Գվասալիա Միխեիլը:
Նշենք, որ Ինդոյան Խաչատուրը, Մանասյան Սերոբը, Առաքելյան Արթուրը գրավել են երրորդ հորիզոնական և մտել հավաքականի կազմ։
Հարկ է նշել, որ Զանդարյան Վենետիկի մարզիչն Արթուր Էլիզբարյանն է, Առաքելյան Արթուրի և Մանասյան Սերոբի մարզիչը՝ Ղազարյան Վենետիկը, իսկ Ինդոյան Խաչատուրի և Գմբոյան Ռուսլանի մարզիչը՝ Դավթյան Մանուկը, մրցավարը՝ Արմեն Գրիգորյանը:
Բռնցքամարտի պատանիների առաջնությունը տեղի ունեցավ 2023 թվականի ապրիլի 25-30-ը Գորի քաղաքում, որին Ախալքալաքի մարզահամալիրից մասնակցում էին 15 մարզիկ: