Վրաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության գործակալությունը, տեղական արդյունաբերության դիմումի հիմքով, սկսել է ծխախոտի շուկայի մոնիթորինգը:
Գերատեսչության պարզաբանման համաձայն՝ մոնիթորինգի շրջանակներում գործակալությունը կգնահատի ծխախոտի արտադրանքի շուկայում մրցակցային միջավայրը, շուկայի կենտրոնացվածության մակարդակը՝ Հերֆինդալ-Հիրշման ինդեքսը, կորոշվի շուկայի ծավալը, շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտները, շուկայական մասնաբաժինները և այլն։ Նրանց տեղեկություններով, միջանկյալ արդյունքները պարբերաբար կհրապարակվեն շահագրգիռ կողմերի համար։
«2023 թվականին գործակալությունը ավարտել է բանկային ապահովագրության շուկայի մոնիտորինգը և կատարման համար 6 պարտադիր հանձնարարական է տվել։ Ավարտվել է նաև հեղուկ և բնական գազի շուկայի մոնիթորինգը, որի արդյունքներով պարզվել է, որ երկարաժամկետ դիտարկման ընթացքում մրցակցային օրենսդրության խախտման ռիսկեր չեն բացահայտվում։ Ընթացիկ մոնիտորինգը ներառում է մեքենաների վառելիքի, հապալասի և ընկույզի շուկաները»,- ասվում է տեղեկատվության մեջ։