Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1225 դեպք:

Ապաքինվել է ևս 4 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 1000:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 7068 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 250-ը: