Russian      Georgian

Հունվարի 24-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 7 947 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 5 550 մարդ, մահացել է 31 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 059 392, այստեղից ապաքինվել է 967 585 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 732:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 35 082 փորձարկում, այդ թվում 20 608-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 474-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 22.65% է, վերջին 14 օրվանը՝ 13.08%, վերջին 7 օրվանը՝ 16.61%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 658 343 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 550 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 34 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 618 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 061 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: