Վրաստանում այս շաբաթ սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ հունվարի 15-16-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, ինչպես նաև օդի ջերմաստիճանի բարձրացում։ Հունվարի 17-ին լեռնային շրջաններում ձյան տեսքով տեղումներ են սպասվում Արևմտյան Վրաստանի մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում, սակայն վատ եղանակը կտևի ընդամենը մեկ օր։ Հունվարի 18-ի առավոտից 20-ը հանրապետությունում կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ։
Թբիլիսիում հունվարի 15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, գիշերը սպասվում է -1, -3 աստիճան ցուրտ։ Հունվարի 16-ին Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 10 աստիճան, իսկ գիշերը կպահպանվի 1-3 աստիճանի սահմաններում։ Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության տվյալներով՝ Թբիլիսիում առաջիկա 24 ժամվա ընթացքում ցերեկային ջերմաստիճանը կպահպանվի 9-11 աստիճանով։