Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, մինչև հուլիսի 14-ը Վրաստանի որոշ հատվածներում կշարունակվեն կարճատև անձրևներն ու ամպրոպ:
Արևմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +30, +35 աստիճան, արևելյան Վրաստանի ցածրադիր վայրերում հուլիսի 9-10-ը, սպասվում է համեմատաբար զով եղանակ (+23, +28 աստիճան):
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ըստ օդերևութաբանների, Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-10-ը կլինի +25, +27 աստիճան, իսկ ավելի ուշ կբարձրանա մինչև +33, +35 աստիճան: