Հունվարի 12-ի օրվա վերջից մինչև հունվարի 14-ի օրվա երկրորդ կեսը Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով, տեղ-տեղ՝ առատ, բուք, ճանապարհներին մերկասառույց, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Նրանց տվյալներով՝ հունվարի 13-ին սպասվում է ուժեղ քամի՝ արևմտյան ուղղությամբ, ծովում հնարավոր է 3-4 բալանոց փոթորիկ։
«Հունվարի 14-15-ին գիշերային ժամերին ցրտահարությունը կուժեղանա։ Արեւմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում օդի ջերմաստիճանի սպասվող անկումը մինչեւ -3, -5 աստիճան կարող է վնաս հասցնել ցիտրուսային մշակաբույսերին (հատկապես կիտրոնին)»,- հայտնել են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից։