Ամառային եղանակները կվերադառնան Վրաստան սեպտեմբերի 9-ից: Օդերևութաբաններն այսօր խոստանում են մինչև +27 աստիճան տաքություն և ժամանակ առ ժամանակ կարճատև անձրևներ:
Ախալցիխեում (Սամցխե-Ջավախք) սպասվում է +26 աստիճան: Բորժոմի հանգստավայրային քաղաքում սպասվում է քամի, իսկ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +27 աստիճան: Բակուրիանիում օդի ջերմաստիճանը կլինի +20 աստիճան: Գուդաուրիում սպասվում է անձրև, իսկ օդի ջերմաստիճանը կլինի ընդամենը +13 աստիճան:
Քութայիսիում (Իմերեթի) կլինի արևոտ և տաք եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +30 աստիճան: Օզուրգեթիում (Գուրիա) սպասվում է +26 աստիճան, հավանական է լինեն տեղումներ:
Օդերևութաբանները Փոթիում (Սամեգրելո և Զեմո Սվանեթիի շրջան) կանխատեսում են առանց տեղումների եղանակ, նավահանգստային քաղաքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ +27 աստիճան: Զուգդիդիում եղանակը կլինի արևոտ՝ մինչև +27 աստիճան: Մեստիայում օդի ջերմաստիճանը կհասնի առավելագույնը +24 աստիճանի:
Ամբրոլաուրիում (Ռաճա-Լեչխումի Քվեմո Սվանեթիի շրջան) կլինի մինչեւ +28 աստիճան: Ճիաթուրայում (Իմերեթի), կդիտվի առավելապես արևոտ և մինչև +27 աստիճան տաքություն:
Գորիում օդերևութաբանները խոստանում են առանց տեղումների եղանակ՝ մինչև +27 աստիճան:
Լագոդեխիում (Կախեթի) օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +25 աստիճան: Թելավիում կլինի անձրև և մինչև +25 աստիճան տաքություն: Տեղումներ են սպասվում նաև Գուրջաանիում, որտեղ օդի ջերմաստիճանը կլինի +21 աստիճան: Սիղնաղիում տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +24 աստիճան:
Ռուսթավիում (Քվեմո-Քարթլիի շրջան) սպասվում են անձրեւներ, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +26 աստիճան: Թբիլիսիում օդերևութաբանները կանխատեսում են անձրև և մինչև +27 աստիճան տաքություն: