Տարածաշրջանային հիմնադրամը 7,383,546 լարի է հատկացրել Ախալքալաքի գյուղական ճանապարհների ասֆալտապատման 3 ծրագրերի համար։ Այս աշխատանքների մրցույթը հայտարարվել էր նախորդ տարվա վերջին։
Տարածաշրջանային հիմնադրամը Ախալքալաքի մունիցիպալիտետին գումար է հատկացրել երեք ենթակառուցվածքային աշխատանքների համար։ Այդ աշխատանքների գումարի 95%-ը հատկացնում է Տարածաշրջանային հիմնադրամը, 5%-ը՝ մունիցիպալիտետը։
Այս աշխատանքները հետևյալն են.
Դիլիսկա-Պտնա-Չունչխա ճանապարհ (շարունակություն), գումարը 2,413,961 լարի։
Վարեւան-Ալաստան-Կոկիո ճանապարհի ասֆալտապատումը՝ գումարը 3.521.276 լարի։
Աբուլ-Կարտիկամ ճանապարհը՝ 1,448,309 լարի։
Ախալքալաքի քաղաքապետարանն այդ աշխատանքների իրականացման համար մրցույթը հայտարարել էր 2023 թվականի դեկտեմբերի 29-ին, հայտի ընդունման վերջնաժամկետը մինչև 2024 թվականի հունվարի վերջն է։ Աշխատանքները, ըստ մրցույթային փաստաթղթերի, պետք է սկսվեն ապրիլի կեսերից։
Ենթակառուցվածքների և շինարարության ծառայությունից հայտնում են, որ այս աշխատանքների ավարտից հետո, երկրորդ փուլում, հնարավոր է լրացուցիչ ֆինանսավորում հատկացվի այլ ծրագրերի իրականացմանը։