Ախալքալաքի մունիցիպալիտետի Ագանա գյուղից, ֆերմեր, Արշալույս Գալստյանը զբաղվում է ուցխո սունելիի մշակմամբ և արտահանմամբ։ Ֆերմերն ընդարձակել է սունելիի ցանքատարածությունները, ցանելով այն Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Նա մտադիր է իրագործել սունելիի արտահանումը փաթեթավորված տարբերակով։

Ֆերմեր Արշալույս Գալստյանը սունելիի մշակումը վերածել է բիզնեսի: Նրա խոսքով, ինքն Ախալքալաքում միակ ֆերմերն է, ով միաժամանակ աճեցնում և արտահանում է սունելին։ Երեք-չորս տարի առաջ սունելիի գինն իջել էր կգ-ը մինչև 4-5 լարի, սակայն անցյալ տարվա սեպտեմբերից այն կրկին թանկացել է, և այժմ 1 կգ սունելին արժե 8 դոլար կամ 20 լարի։

Ախալքալաքի մունիցիպալիտետում սունելի աճեցնող ֆերմերները բախվել են անհաղթահարելի խնդրի՝ վնասատու միջատների, որոնց դեմ չգիտեն, ինչպես պայքարել։ Շատերը պարզապես դադարեցրել են սունելի աճեցնել: Վնասատուները ազդում են սունելիի բերքատվության վրա, այն նվազում է երեք անգամ։

Ախալքալաքում սունելիի մշակմամբ զբաղվում են Կոկիո, Ալաստան, Գոման, Օլավերդ, Մերենիա, Կաջո, Ագանա և այլ գյուղերում։ Որոշ գյուղեր, վնասատուների պատճառով, ընդհանրապես դադարել են աճեցնել, որոշ գյուղերում բնակիչները ռիսկի են դիմում և շարունակում են աճեցնել, ու հիմնականում նոր դաշտերում:

Ֆերմեր Արշալույս Գալստյանն այժմ աճեցնում է Կաջո, Կոկիո, Ազավրեթ գյուղերում, ինչպես նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Նա հողատարածք է վարձակալում Փոկա, Ժդանովական, Գորելովկա գյուղերում։

Արշալույս Գալստյանն առաջինն է, ով սկսել է սունելի աճեցնել Նինոծմինդայի մունիցիպալիտետում և առայժմ գոհ է։ Հողը դեռ վարակված չէ վիրուսով:

«Անցյալ տարի Փոկա գյուղում, փորձնական, սունելի եմ աճեցրել և լավ արդյունք եմ ունեցել, այս տարի ընդարձակել եմ սունելիի դաշտերը: Մենք ամբողջ ընտանիքով ենք աշխատում, ամեն ինչ ձեռքով ենք անում: Սունելին միշտ էլ լավ գին է ունեցել, ուղղակի մի քանի տարի առաջ սկսեցին ավելի շատ աճեցնել ու գինը իջավ, իսկ հիմա նորից թանկացել է»,- ասում է Արշալույս Գալստյանը։

Նա ոչ միայն ինքն է աճեցնում և վաճառում, այլ նաև գնում է տեղի ֆերմերներից՝ հետագա արտահանման համար։ Նա կարծում է, որ սունելիի մշակումը մեծապես նպաստել է գյուղացիների զարգացմանն ու բարեկեցությանը։

suneli1

Արշալույս Գալստյանը սունելին արտահանում է Ռուսաստան և Եվրոպա: Մի քանի տարի առաջ նա Ռուսաստան էր արտահանել մինչեւ 100 տոննա սունելի: Վրաստանում, համեմատած, քիչ է վաճառվում, շուկան փոքր է։

Անցյալ տարի Արշալույսը ստացել է 1500 կգ սունելի, միջինը 1 հար հողից հավաքել է 15 կգ սերմացու։

Այս տարի Արշալույս Գալստյանն արդեն ցանել է 4,5 հա սունելի, բերքահավաքը սկսվում է օգոստոսին։ Գալստյանը բնակիչներից սունելի է գնում 20 լարիով և վաճառում 3-4 լարիով թանկ։

sunreli

Արշալույս Գալստյանը մտադիր է այս տարի սկսել սունելին փաթեթավորել: Նրա խոսքով, վերջնական արտադրանքն արտահանելիս շահույթն ավելի մեծ է, քան հումքը վաճառելիս։

«Այս տարի ուզում եմ սկսել փաթեթավորել, Թուրքիայից փաթեթավորման գիծ կբերեմ: Տեղ կա, մնում է սանիտարահիգիենիկ պայմանների հարցը լուծել: 20 լարիի գինը հիմա նորմալ է, բայց ընդհանուր առմամբ գինը կախված է արտահանումից: Սունելին համեմունք է, ներառված չէ անհրաժեշտ սննդի ցանկում, այլև ներառված է հաճույքի համար օգտագործվող սննդի ցանկում»։

Մարտահրավերներ, որոնք ախալքալաքցի ֆերմերը վերածել է հնարավորությունների

Գյուղերը ստիպված դադարեցնում են սունելիի մշակումը