Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում տեղադրեցին ագրոօդերևութաբանական կայան, որը նախօրոք ֆերմերներին նախազգուշացնում է կարտոֆիլի, ցորենի և սոխի դաշտերի հիվանդության հակման մասին:
Նախագիծն իրականացնում է «Սամղարո» ոչ կառավարական կազմակերպությունը UNDP-ի ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը կոչվում է «Գյուղատնտեսության նախարարության Գյուղական խորհրդատվական կենտրոնների արդիականացում»: Այս ծրագրի նպատակն է օգնել և տալ ֆերմերներին ճշգրիտ տեղեկատվություն: Ծրագիրը փորձնական է: Սամցխե-Ջավախքում այս կայանը միակն է: Ամբողջ Վրաստանում կա այսպիսի շուրջ 20 կայան:
Ագրոօդերևութաբանական կայանը տեղադրվեց Բարալեթ գյուղի բնակիչներից մեկի հողատարածքում: Կայանը կարող է հիվանդության հակում ունեցող հողերի մասին տեղեկություններ հավաքել 7 կմ շառավղով տարածքով: Սարքավորումը աշխատում է արևային էներգիայով: Կայանը ավստրիական արտադրության է և կլիմայական պայմաններով որոշում է թե ինչ հիվանդություններ կարող են առաջանալ: Տեղեկատվությունը անմիջապես փոխանցվում է Ավստրիա, որտեղ այն մշակվում է: Ապա վերամշակված տեղեկատվությունը փոխանցվում է Տեղեկատվական-խորհրդատվական կենտրոն: Վտանգի դեպքում կենտրոնը SMS հաղորդագրությունների միջոցով կտեղեկացնի ֆերմերներին:
Կայանը որոշում է կոնկրետ հիվանդությունների առաջացման վտանգը: Կարտոֆիլի համար՝ Ֆիտոֆտոր, Ալտերնարիոզ, Ռեզիքտոնիում: Ցորենի համար՝ ժանգ: Սոխի համար՝ տեղափոխություն, պորոզ:
«Ագրոօդերևութաբանական կայանը կօգնի ֆերմերներին իմանալ կարտոֆիլի, ցորենի և սոխի հիվանդությունների մասին: Այս մշակաբույսերը մենք ինքներս ենք ընտրել: Մենք ենք պատվիրել թե որ մշակաբույսերի համար է հարկավոր որոշում: Այս սարքը ապահովում է տեղեկատվություն ոչ միայն հիվանդությունների, այլև կլիմայական պայմանների, խոնավության, ցրտահարության մասին», – ասում է գյուղատնտեսության տարածաշրջանային դեպարտամենտի ղեկավար Նանա Զուբաշվիլին:
7 կմ շառավղում ներառվում են հինգ գյուղ, շուրջ 1000 ֆերմեր: Դեռ ագրոօդերևութաբանական կայանը միացված չէ: Կայանը կմիացնի համապատասխան մասնագետը Թբիլիսիից:
Ըստ Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի ղեկավար Ռամազ Գոգոլաձեի կայանը կմիացվի մոտ ժամանակում:
Բարալեթ գյուղի բնակիչ Արմեն Ամիրշատյանը ուրախ է, որ կարող է օգտվել կայանից ստացված տեղեկություններից:
«Մենք կայանի օգնությամբ կիմանանք հիվանդությունների մասին այն ժամանակ, երբ մենք կարող ենք այն կանխել: Իսկ այսպես մենք իմանում էինք հիվանդությունների մասին միայն այն ժամանակ, երբ նրանք արդեն ազդում էին մշակաբույսերին, ու դեղորայքը արդեն չէր կարող օգնել», – ասում է Արմեն Ամիրշատյանը:
Շուշան Շիրինյան