Առողջապահության նախարարությունը տարածել է տեղեկություն, ըստ որի` համընդհանուր առողջապահական ծրագրով համապատասխան կարգավիճակ ունեցող քաղաքացիներն ամբողջ տարվա ընթացքում քրոնիկական հիվանդությունների դեղամիջոցներ կստանան ամբողջական ֆինանսավորմամբ։

Ծրագիրը ներառում է հետևյալ քրոնիկ հիվանդությունների բուժման համար դեղերի ֆինանսավորումը՝

  • սրտանոթային քրոնիկ հիվանդություններ,
  • թոքերի քրոնիկ հիվանդություններ,
  • վահանաձև գեղձի քրոնիկ հիվանդություններ,
  •  2-րդ կարգի շաքարախտ,
  • Պարկինսոնի հիվանդություն,
  • էպիլեպսիա։

Ամբողջ տարվա ընթացքում անհրաժեշտ դեղերն անվճար կստանան՝

  • սոցիալապես անապահով անձինք (որոնց վարկանիշային միավորը չի գերազանցում 100 000 միավորը),
  • թոշակառուները,
  • վետերանները,
  • հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձինք (հաշմանդամ երեխաներ, ծանր կամ զգալիորեն արտահայտված հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձինք),
  • – Գորի, Խաշուրի, Կասպի, Քարելի, Դուշեթի, Օնի, Սաչխերեի, Զուգդիդի, Մեստիաի, Ծալենջիխի մունիցիպալիտետներում Վրաստանի օկուպացված տարածքների մոտ գտնվող բաժանարար գծին հարող գյուղերում բնակվող բնակչությունը։

Դեղորայք ստանալու համար հիվանդը պետք է դիմի ընտանեկան բժշկին։